Իրաքը զգուշացրել է հակաիսլամական ֆիլմի հեղինակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 13:29

 Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը Ազգային անսամբլեայի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է վերջին իրադարձությունները, որոնք ծավալել են մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի շուրջ`այն անվանելով համաշխարհային մասշտաբի սադրանք,-գրում է «Anadolu» գործակալությունը:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ ֆիլմի նպատակը մուսուլմաններին տարանջատելն է: Նա նաև հայտարարեց, որ այդ պրովոկացիայի հետևում կանգնած են սիոնիստական կազմակերպություններն ու խմբավորումները`հետապնդելով քաղաքական նպատակներ:
Իրաքի վարչապետը նախազգուշացրեց իսլամին և Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի հեղինակներին և կոչ արեց բոլոր երկրներին վճռականորեն քննադատելու այն:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply