Մոլորվել է Արագած լեռան վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 13:06

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.49֊ին ահազանգ է ստացվել, որ իրենք` 4 ընկերներով, արշավ են ձեռնարկել դեպի Արագած լեռան հարավային գագաթը: Ժամը 14.00-ի սահմաններում` ճանապարհի կեսից, արշավախմբի երեք անդամներով հրաժարվել են շարունակել վերելքը: չորրորդ անդամը` 1987թ. ծնված Ավետիս Ավետիսյանը, միայնակ, առանց կապի միջոցների շարունակել է ուղին և պայմանավորված ժամին չի վերադարձել հանդիպման վայր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:Ժամը 20.49-ին ահազանգող Մուսաջիկյանը կապ է հաստատել փրկարարների հետ և հաղորդել, որ իրենց ընկերը գտնվել է և մեկ այլ արշավախմբի հետ մոտենում է իրենց: Ժամը 20.52-ին կապ է հաստատվել արշավախմբի անդամներից Լևոն Մովսիսյանի հետ, ով հաստատեց, որ Ա.Ավետիսյանին ուղեկցում են ընկերների մոտ:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply