Չեխիայում նախագահի թեկնածու են առաջադրել ամենաշատ դաջվածքներով մարդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 12:30

 Facebook –ի նախաձեռնող խումբը Չեխիայի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Ֆրանցին, որն ի դեպ, հաճույքով է ընդունել երկրպագուների առաջարկը:

Ֆրանցը ծնվել է Պրահայում, 1959-ին: Նա անսովոր արատաքինի տեր է, քանի որ մաշկի 90%-ը, այդ թվում նաև դեմքը, ծածկված է դաջվածքներով:

Նա իր տեսաբլոգում նշել է, որ  կողմ է  մարիխուանայի օրինականացմանը. « Ինչու են մարիխուանան մտցրել վնասակար բուսատեսակների ցանկը, իսկ ինչ ասել  հովտաշուշանի, մատնոցուկի կամ էլ    ագռավի աչք մասին: Մեծ քանակությամբ աղը կարող է մահվան հանգեցնել: Դրա համար էլ մենք քրեական պատասխանատվություն կմտցնենք աղի համար»:

53-ամյա Վլադիմիր Ֆրանցը Պրահայի համալսարանի թատերական ֆակուլտետի դասախոս է: Չնայած իր անսովոր արտաքինին, նա համարվում է  չեխական ժամանակակից  երաժշտության ամենահայտնի դեմքերից մեկն ու պոստմոդեռնիստական դրամայի ոչ պաշտոնական  հիմնադիրը:

Բացի այդ, նա արդարադատության դոկտորի գիտական աստիճան ունի:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply