Այսօր «Գրավիր Ուոլլ սթրիթը» շարժման տարելիցն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 11:54

«Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման տարելիցին  դրա հետևորդները մտադիր են ինչպես և մեկ տարի առաջ սեպտեմբերի 17-ին հավաքվել Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ: Նրանք կամենում են ձեռք ձեռքի տված կենդանի շղթա կազմել ողջ թաղամասի շուրջ, ուր տեղակայված է բորսան: Երթեր ու ցույցեր են սպասվում աշխարհի  3 տասնյակ քաղաքներում:

Մեկ տարի առաջ, Մանհեթնում  շարժման ակտիվիստները վրանային ճամբար խփեցին: Շարժումը շատ արագ մասսայականություն ստացավ ու տարածվեց ԱՄՆ-ի մյուս քաղաքներում ու արտասահմանում: Վրանային ճամբարներ հայտնվեցին Լոնդոնում ու Ֆրանկֆուրտում: Սակայն,մի քանի ամիս անց, դատարանի որոշման համաձայն դրանք բոլորն էլ քանդվեցին կամ էլ լքվեցին: Դիտորդներն ասում են, որ շարժումը չկարողացավ հաջողության հասնել  ու ձևավորվել որպես լուրջ քաղաքական ուժ, սակայն  այն առաջվա պես կողմնակիցներ ունի:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply