Բեռլուսկոնիի դուստրն արդարացրել է Միդլթոնի մերկ լուսանկարների հրապարակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 11:31

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը`  Mondadori հրատարակչական տան ղեկավար Մարինա Բեռլուսկոնին, հանդես է եկել ի պաշտպանություն Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարների հրապարակման: Նա  Քեյթի լուսանկարների հրապարակումը քննադատող   La Republica ամսագրին  կիրակի օրը նամակ է ուղարկել: Նա նույնիսկ ասել է, որ լավ կլիներ նոր լուսանկարներ հրապարակվեին:

«Մեր աշխատանքը հրատարակչական ազատություն է ենթադրում բոլոր դեպքերում, նույնիսկ այն ժամանակ, երբ դա վերաբերվում է պետության առաջին դեմքերին»:

Սկանդալային համարում ունեցող Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնիի դուստրը հոր մեդիահոլդինգի մեջ  մտնող Mondadori հրատարակչատան տերն է : Նրան է պատկանում ֆրանսիական Closer տաբլոիդը, որն առաջինն է տպել Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները ու իտալական  Chi-ն, որը խոստացել է այսօր, երկուշաբթի ամսագրի 26 էջերում հրապարակել զույգի նոր լուսանկարները:

2 ամսագրերի խմբագիրներն էլ հայտարարել են, որ նպատակ չունեն վարկաբեկելու թագավորական ընտանիքին, այլ ցանկանում են իրադարձություններն անկողմնակալ կերպով լուսաբանել:

«Զույգն այդպես հանգստանում էր բաց  լողափին, իսկ դա չի նշանակում անձնական կյանք ներխուժել»,- ասել է  Chi-ի խմբագիր Ալֆոնսո Սենյորին:

Սակայն թագավորական ընտանիքը համաձայն չէ այս դիրքորոշման հետ ու արդեն Closer ամսագրին քաղաքացիական հայց է ներկայացրել: Իսկ փաստաբանները պնդում են, որ լուսանկարչին նույնպես  պետք է քրեական պատասխանատվության ենթարկել. հայցն այսօր  փոխանցվելու է դատախազության ֆրանսիական վարչությանը:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply