ԱՊՊԱ անդամավճարը յուրաքանչյուր ժամկետանց օր կաճի 0.1 տոկոսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2012 11:18

«Հայաստանի ավտո ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամների ընդհանուր ժողովը որոշել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության միանվագ անդամավճարը գանձել 10 000 000 ՀՀ դրամ, պարբերական անդամավճարները՝ վճարման համար սահմանված ամսվան նախորդող հաշվետու տարվա ընթացքում Բյուրոյի անդամ համապատասխան ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 0.375 %-ի չափով:

Սահմանվել է, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից անդամավճար չվճարելու դեպքում գանձում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` չվճարված անդամավճարի գումարի 0.1 %-ով:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 604 անգամ:
Print Friendly

Leave a Reply