Պարսից ծոց. ԱՄՆ ՌԾՈՒ և ևս 30 պետությունների զորավարժությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 10:50

Սեպտեմբերի 17-ին Պարսից ծոցում ավարտվել են զանգվածային  ռազմածովային զորավարժությունների նախապատրաստությունները:

Դրանցում ներգրավվել են  ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմիղն ու ռազմական ստորաբաժանումները և շուրջ 30 պետություն: Սա ամենախոշոր զորավարաժությունն էր, որը երբևէ անց է կացվել Մերձավոր Արևելքում:

Ինչպես տեղեկացնում է Reuters –ը, պենտագոնի ներկայացուցիչ Ջո Միլլերի խոսքով, զորավարժությունների նպատակը ծովային հսկայական տարածքների ականազերծման մշակումն էր: Ծովակալի խոսքով, զորավարժության մասնակից բոլոր պետությունները պարսից ծոց էին ուղարկել  իրենց լավագույն նավերն ու անձնակազմերը:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply