Թուրքիայի վարչապետի վրա կոշիկ են նետել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | February 23, 2010 11:43
Մի ցուցարար, ենթադրվում է քրդական ծագմամբ, կոշիկ է նետել Թուրքիայի վարչապետի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Սևիլիայում, որտեղ Էրդողանը մրցանակ էր ստացել միմշակութային կապերի զարգացման գործում ներդրում ունենալու համար:
Երբ Թուրքիայի վարչապետը նստել է ավտոմեքենա, ցուցարարներից մեկը կոշիկ է նետել նրա վրա` գոռալով. «Կեցցե Քուրդիստանը»:
Ցուցարարը ձերբակալվել է. հետաքննությունը տանում է իսպանական ոստիկանությունը:
Էրդողանը չի տուժել, կոշիկը նրան չի դիպել,- հաղորդում է euronews-ը:
Երկուշաբթի` ավելի վաղ, Մադրիդում կայացել է իսպանական կառավարության ղեկավար Ռոդրիգուես Զապատեռոյի հանդիպումը Էրդողանի հետ:
Զապատեռոն հայտարարել է, որ իր երկիրը, որպես Եվրոմիության նախագահ, կանի ամեն բան` նոր իմպուլս հաղորդելու Թուրքիայի ԵՄ ինտեգրման բանակացություններին: Ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ավստրիայի, որոնք բավարարվում են «արտոնյալ գործընկերությամբ», Մադրիդը միշտ հանդես է եկել Անկարայի լիիրավ անդամակցությանը կողմ:
«Կոշիկ նետելու» ժեստն առաջին անգամ կիրառվել է 2008 թ. դեկտեմբերի 14-ին, երբ իրաքցի լրագրող Մունթազեր ալ Զայիդին իր երկու կոշիկները նետել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա:






Facebook
Tweet This
Email This Post
