Հակաամերիկյան ցույցերը հասել են Եվրոպա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 10:04

Եվրոպական  մայրցամաք են հասել «Մահմեդականների անմեղությունը»  ֆիլմի առիթով ծայր առած հակաամերիկյան ցույցերը: Ձերբակալվածների թիվը 100-ից անց է: Բելգիական Անթվերպենում ոստիկանները դժվարությամբ են կանգնեցրել բողոքավոր մահմեդականների ամբոխը: Նրանք ստիպված ձերբակալել են 200 մարդու, կան տուժածներ: Դանիայում ԱՄՆ դեսպանատան առջև նույնպես բողոքի ցույցեր են, ցուցարները վանկարկում էին` Ալլահը մեծ է,  կան ձերբակալվածներ: Իսլամական արմատականներն անկարգությունների կոչ են անում Նիդեռլանդներում  ու Մեծ Բրիտանիայում:

«Նրանք կարծում էին, թե մահմեդականներն ուղղակի կուլ կտան այդ վիրավորանքը` ոչ: Մի սպասեք,որ դուք կարող եք վիրավորել մեր համոզմունքները և դրա փոխարեն պատասխան չստանալ: Մենք այստեղ նրա համար ենք, որ կոչ անենք մահմեդականներին, արտահայտենք մեր բողոքը: Սակայն ոչ բռնությամբ: Մենք չենք կարող այն արդարացնել կամ էլ ընդունել: Մեր հավատքի նկատմամբ վիրավորանքը նույնպես չենք կարող կուլ տալ, լռել ու համաձայնել»,-ասում է մասնակիցներից մեկը:

Եվրոպայում բողոքներն անհամեմատ հանգիստ են ընթանում, իսկ Ասիայում իսկական փոթորիկ է: Ստամբուլում վրդովմունք են արտահայտել ուսանողները: Պակիստանում ու Կարաչիում ամբոխը գրոհել է ամերիկյան դեսպանատան վրա, ոստիկաններն ու զինվորականները ստիպված արցունքաբեր գազ են կիրառել ու ջրցող հրանոթներ:

Հուզումներն առանց զոհերի չեն ընթացել: Հայդերաբադում ցույցերի ժամանակ հրաձգություն է սկսվել, մեկ մարդ զոհվել է: Իսկ Եգիպտոսում, Եմենում, Սուդանում, Թունիսում ու Նիգերիայում այս օրերին զանգվածային հակաամերիկյան ակցիաներ են:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply