Չինաստանում անկարգությունների պատճառով չեն աշխատում ճապոնական դպրոցներն ու հիմնարկները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 9:45

Չինաստանի տարածքում անկարգությունների ու հակաճապոնական ելույթների պատճառով մինչև չորեքշաբթի դադարեցվել է ճապոնական դպրոցների ու հիմնարկների աշխատանքը:

Կիրակի հակաճապոնական ելույթներ են եղել Չինաստանի 85 քաղաքներում: Ճապոնական դպրոցները Պեկինում  ու Գուանչժոուում ժամանակավորապես չեն աշխատում: Ցուցարարները հարձակվել են Panasonic-ի 3 գործարանների վրա: Ղեկավարությունը ստիպված երկուշաբթին ու երեքշաբթին հանգստյան օրեր է հայտարարել: Նման որոշում է ստիպված կայացրել նաև Քվանտունի մարզում գտնվող Canon –ի ղեկավարությունը: Հանգստյան  օրեր են հայտարարվել ճապոնական սուպերմարկետներում ու խանութներում: Տուժած ճապոնացիների մասին տեղեկություններ չկան, սակայն լուրեր կան, որ Չինաստանի տարածքում ապրող ճապոնացի ընտանիքները ժամանակավորապես վերադարձել են Ճապոնիա:

Հարաբերությունները Ճապոնիայի ու ՉԺՀ-ի միջև սրվեցին Ճապոնիայի կառավարության կողմից վիճելի Սենկակու  5 կղզիներից 3-ի ազգայնացումից հետո: Տոկիոյի կարծիքով, Ճապոնիան կղզիները զբաղեցնում է 1895-ից, իսկ Պեկինը նշում է, որ նույնիսկ 1783 և 1785-ի ճապոնական քարտեզներում կղզիները նշված են որպես չինական տարածք: Երկրորդ աշխարհամարտից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ հսկողության տակ և Ճապոնիային են փոխանցվել 1972-ին: Սակայն  Չինաստանը կարծում է, որ Ճապոնիան կղզիներն անօրինական է պահում: Իսկ ճապոնացիների կարծիքով, Չինաստանն ու Տայվանը կղզու  նկատմամբ իրավունքի հավակնություններ ունեցան 1970-ից հետո, երբ այդ տարածքում օգտակար հանածոներ գտան:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply