Զիմբաբվեի վարչապետն ամուսնացել է` հակառակ դատարանի որոշման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 9:15

Չնայած  այն փաստին, որ Զիմբաբվեի դատարանն ամեն կերպ աշխատում էր խոչընդոտել այդ քայլին, այնուամենայնիվ 60-ամյա վարչապետ Մորգան Ցվանգիրաին ամուսնացել է: Վարչապետի ու 35-ամյա Էլիզաբեթ Մաչկեկի հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Հարարեում:

Ուրբաթ դատարանը վճիռ էր կայացրել, որ վարչապետը չի կարող ամուսնանալ, քանի որ արդեն ամուսնացած է ուրիշ կնոջ հետ: Դատարանի հայտարարության համաձայն, թեկուզև Զվանգիրաին ամուսնացել է ոչ  թե պաշտոնապես, այլ ավանդական ծեսով, այդուհանդերձ, այդ հանգամանքը խոչընդոտում է Մաչկեկեի հետ պաշտոնական ամուսնությանը:

Վարչապետի կողմնակիցները վստահ են, որ դատարանի վճիռը Ցվանգիրաիի դիրքերն ընտրություններից առաջ  թուլացնելու նպատակ է հետապնդում, որտեղ նրա հիմնական հակառակորդը գործող նախագահ Ռոբերտ Մուհաբեն է:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply