Երեւան-Հալեպ չվերթը չի կայանա. ուղևորները վախենում են թռնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2012 17:19

«Արմավիա» ընկերության ` երկուշաբթի օրը նախատեսված Երեւան-Հալեպ չվերթը չի կայանա: Այս մասին ասել է «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: «Ուղեւրները հրաժարվում են, վախենում են, չեն ուզում թռնել, տոմսերը հետ են տալիս, եւ փոխհատուցում են ստանում»,- ասել է նա:

Մամուլի խոսնակը նաև նշել է, որ Հալեպում ևս ներկայացուցիչներ ունեն, որոնց միջոցով քաղաքացիները վերադարձնում են նախապես ձեռք բերած տոմսերը եւ ստանում համապատասխան փոխհատուցում:

Նանա Ավետիսովան չի որոշակիացրել, թե երբ կլինի հաջորդ թռիչքը դեպի Հալեպ` նշելով, որ դա կախված է իրավիճակից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպի օդանավակայանից քաղաք տանող ճանապարհներից մեկի ուղղությամբ հնչած կրակահերթի հետևանքով 4 հայ էր զոհվել:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply