Հայաստանը պետք է մնա որպես բանակցող կողմ. Նաիրա Կարապետյան, երիտասարդ պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2012 16:06
Մտածելակերպ և հանդուրժողականություն, սոցիալական խնդիրներ, որոնք անընդհատության մեջ են և պետք է լուծումներ ստանան, և արտաքին քաղաքականության բնագավառում գերակայություններ, որոնք, ըստ վարվող քաղաքականության, պետք է հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ահա այս երեք կետերով է պայմանավորում Հայաստանի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները երիտասարդ նորընտիր պատգամավոր, ԱԺ պետական իրավական հարեցրի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննսիյանը, ում հետ համաձայն է նաև մեկ այլ երիտասարդ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը:
Վերջինս ընդգծեց, որ մեզանում բացակայում է հավատը:
“Մենք պետք է վերականգնենք մեր հասարակության մեջ հավատը, հավատ ամեն ինչի հանդեպ, սեփական ուժերի, վաղվա օրվա, երկրի իշխանության, ընդդիմության… ամեն ինչին պետք է վերաբերվել հավատով”,- նշեց Ն. Կարապետյանը` հիշեցնելով իր կուսակցության` վերջին ընտրություններին որդեգրած կարգախոսը` Հավատանք, որ փոխենք:
Անդրադառնալով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ ակտիվացած խոսակցություններին ու քննարկումներին` ԱԺ ՀՀԿ-ական նորընտիր պատգամավորն ասաց, որ իր խորին համոզմամբ բանակցուիթյունները պետք է շարունակեն ընթանալ այնպես, ինչպես ընթանում են, այսինքն` Հայաստանը պետք է մնա որպես բանակցող կողմ:
“Չնայած իմ գործընկերների կողմից բարձրաձայնվում է այն հացրը, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, սակայն այս փուլում ես գտնում եմ, որ Հայաստանը ճիշտ է կողմնորոշված, մեր դիրքորշումը չի փոխվում, և մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղին օգտագործելու իբրև բանակցային կողմ, իբրև երրորդ կետ: Եթե մենք կարողանանք բանակցային սեղանին ունենալ ոչ միայն հայաստանյան կողմը, այլ նաև ղարաբաղյան կողմը, դա կլինի առաջընթածի սկիզբ”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
