Երիտասարդ պատգամավորներ Արփինե Հովհաննսիյանն ու Նարիրա Կարապետյանը խորհրդարանում կմտցնեն ինչպես էսթետիկական, այնպես էլ որակական փոփոխություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2012 16:01
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննսիյանն ասաց, որ ժամանակը ցույց կտա` իրենք ևս խաղի կանոններ թելադրողների դերում կլինեն թե ոչ:
Իսկ նրա գործընկեր, կրկին երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ ավելացրեց, որ պատգամավոր լինելու պատասխանատվությունը գիտակցող մարդիկ` անկախ նրանից երիտասարդ են, թե տարիքով ավելի մեծ, պետք է հասկանան այն պատասխանատվությունը ժողովրդի առջև, ինչ իրենք կրում են:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե իրենք, որպես գեղեցիկ սեռի փոքրամասնություն խորհրդարանում, արդյոք բարդությնուններ չեն տեսնում արական մեծամասնության մեջ աշխատելով` հատկապես, երբ Հայաստանում դեռ կա կին քաղաքական գործչի հանդեպ որոշակի թերահատավտություն, բանախոսներից Արփինե Հովհաննիսյանն ասաց. “Անկասկած, բարդություններ լինելու են տղամարդ քաղաքական գործիչների կողմից կին քաղաքական գործիչների նկատմամբ վերբերմունքի առումով, սակայն ես չեմ կիսում այն տեսակետը, որ ասում են, թե կին է, երիտասարդ է, անփորձ է: Սա, կարծում եմ, որևէ տեղ չի տանում, և այո’, մեր հասարակությունն ունի հոգեկերտվածքի որոշակի առանձնահատկություններ, որոնք կարծես թե թելադրում են և’ վարքագծի կանոններ, և’ խաղի կանոններ, և, ինչու՞ ոչ, թելադրում են նաև վերաբերմունք, ուստի յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, ու երբ պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով առաջնորդվելով դու կարողանում ես քո խոսքն ասել, էսպես թե էնպես առաջին տպավորությունից ծնված կարծիքները ետին պլան են մղվում”:
Այս հարցի շուրջ Նաիրա Կարապետյանն էլ նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունում կնոջ ինտելեկտուալ ներուժը միշտ էլ օգտագործված է եղել, և կինը միշտ էլ ունեցել է կարևոր դերակատարություն:
“Կնոջ առաջնային դիրքերում հայտնվելը միշտ եղել է, այսպես կոչված, միջին օղակներում, սկսած պետական կառավարման համակարգից` վարչության պետեր, փոխնախարարներ, մինչև կրթական ոլորտ, որտեղ գրեթե բոլոր ղեկավար պաշտոնները զբաղեցնում են կանայք, և սա չի նշանակում, որ Հայաստանում կինը հետ է մղվում, և որ ինչ-որ օրենսդրական ձևակերպումներով մենք պետք է մեր իրավունքները վերականգնենք”,-ասաց տիկին Կարապետյանը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
