Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայսատանի անկախության 21-րդ տարեդարձին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 15:35

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերությունը” համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերության” նախագահ Ն.Իվանովան, ՀՀ և ԲՀ միջխորհրդարանական համագործակցության և բարեկամության խմբի անդամ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գ.Յուրգիլևիչը:

Միջոցառմանը ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետև հանդես են եկել Բելոռուսական պետական ֆիլհարմոնիայի երգչուհի Ս.Ստարադետկոն և բելոռուսահայ բանաստեղծ և թարգմանիչ Գ.Չարկազյանը, որն ընթերցել է Հայաստանին վերաբերող բելոռուսական նշանավոր գրողների հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ: Միջոցառումը ավարտվել է ՙՙԷրեբունիՙՙհայկական պարային համույթի ելույթով:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply