Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 15:20

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply