Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է, երկուսի նկատմամբ խափանման այլ միջոց է ընտրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2012 13:26

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մեկ աշխատակից, իսկ երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այս մասին ankakh.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քննչականից նաեւ ՍԱՊԾ միջնորդություն է ուղարկվել այդ անձանց պաշտոնից ազատելու մասին, եւ նրանք արդեն ազատված են աշխատանքից:

Նշենք, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը. (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու մեղադրանք էր առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ մի քանի աշխատակիցների: Պարզվել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երեւանի հացի եւ խմորեղենի մի շարք արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում դրանց տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply