Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2012 13:13
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
