Հոկտեմբերի 28-ին կնշվի Ոսկերչի ազգային օրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 15, 2012 12:58

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում առաջին անգամ նշվելու է Ոսկերչի ազգային օրը: Սա պայմանավորված է սեպտեմբերի 6-ից ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետությունում Ոսկերչի ազգային օրը նշելու մասին» կառավարության որոշմամբ, ըստ որի հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է որպես Ոսկերչի ազգային օր:

Նշենք, որ կառավարության օգոստոսի 23-ի նիստում այս որոշման ընդունումը հիմնավորվել էր կատարողական բարձր վարպետությամբ առանձնացող հայ ոսկերչի ու դեռևս հին ժամանակներից Հայաստանում զարգացած ոսկերչության դերն արժևորելու և ընդգծելու անհրաժեշտությամբ: Առաջարկը ներկայացվել էր Հայկական ոսկերիչների միության կողմից:

«ՓԱՍՏԻՆՖՈ»
Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply