Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը կայցելի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2012 12:54
Սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործանախարարի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:






Facebook
Tweet This
Email This Post
