Ժիրինովսկին կոչ է արել հայերին և հայ օլիգարխներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 12:11

Երեկ` սեպտեմբերի 14-ին Մոսկվայում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ կայացած բողոքի ցույցի ժամանակ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին  հայտարարել է, որ 100 տարի է, ինչ Թուրքիան և նրա նմանները բռնություն են կիրառում սեփական հարցերը լուծելու համար: Նա անդրադարձել է նաև հայոց ցեղասպանությանը` նշելով, որ դա մի ժամանակահատված էր, որ  Թուրքիան, օգտվելով այն փաստից, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին, լուծեց իր ներքին խնդիրները:

Ժիրինովսկին հայերին կոչ է արել հավաքվել և պաշտպանվել՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում 100%-ով կպաշտպանի Հայաստանին: Նա կարծում է, որ Ռուսաստանը պետք է մեծացնի Հայաստանում իր ռազմական ուժերը և օգնի հայկական բանակին զինվել, պաշտպանել սահմանները, որ միայն «զորքի տեսքից թուրքերը ետ քաշվեն»:

Քաղաքական գործիչն առանձին կոչ է հղել նաև հայ օլիգարխներին` չլինել ագահ և ժլատ, ունեցած միջոցներն ուղղել ԶՈւ-ի զինմանը:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply