«Մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ, մենք խնդիր չունենք համագործակցության». ԲՀԿ ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 11:59

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, անդրադառնալով նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշմանը, հայտնել է. «ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը, երբ պատեհ պահը լինի»:

Նա կարծիք է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը մեր հասարակության մեջ:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը նա ասաց, որ ԲՀԿ-ն հռչակվել է, որպես այլընտրանքային քաղաքական ուժ. «Մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ, մենք խնդիր չունենք համագործակցության»:

Հարցին, թե ինչո՞ւ  է պատգամավոր Էլինար Վարդանյանը մասնակցել ՀԱԿ ակտիվիստների ակցիային՝ նա պատասխանել է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր մասնակցության խնդիրն են, քանի որ ԱԺ-ում ընդգրկված է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի մեջ:

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply