Այսօր Հրանտ Դինքը կդառնար 58 տարեկան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 15, 2012 11:30
Սեպտեմբերի 15-ը պոլսահայ հայտնի լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է:
Նա Թուրքիայի այն երևելի մտավորականերից մեկն էր, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին` Շիշլիում գտնվող «Ակոս» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։
Դեպքից հետո Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր, որոնք հատկապես Թուրքիայում աննախադեպ էին։






Facebook
Tweet This
Email This Post
