Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Բարաք Օբամային

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 11:03

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Բենգազիում տեղի ունեցած զազրելի հանցագործության և զոհերի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք panorama.am-ից հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը և երեք ամերիկացիներ:

Այս զազրելի հանցագործությունը հարված էր ոչ միայն ամերիկյան ժողովրդին և ամերիկյան կառավարությանը, այլև ողջ առաջադեմ մարդկությանը, ում համար արժեք են արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսևորումներով:

Այս ծանր պահին ԱՄՆ-ի իշխանությունների և ժողովրդի հետ կիսում ենք ձեր վիշտը և աղոթում զոհերի ու նրանց հարազատների համար»:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply