Chanel նորաձևության տունը նմանակման համար տուգանվել է 600 հազար եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2012 10:48

Chanel նորաձևության տունը “Տրիկոտաժի աշխարհ” ֆրանսիական ոչ այնքան հայտնի ընկերությանը 600 հազար եվրո կվճարի որպես փոխհատուցում հեղինակային իրավունքը խախտելու դիմաց.  համապատասխան որոշում է ընդունել Փարիզի վերաքննիչ դատարանը:

“Խնդրո առարկա Chanel հյուսկեն ժակետի մոդելի   ու օրիգինալի համեմատությունից պարզ է դառնում, որ դրա  կառուցվածքը մանրամրկիտ ձևով կրկնում է  “Տրիկոտաժի աշխարհին” պատկանող նախնական օրինակի գծերը”,ասվում է  դատական որոշման մեջ:

Այդպիսով, փոքրիկ ձեռնարկության ու համաշխարհային նորաձևության հսկայի միջև   ծագած կոնֆլիկտին, որն ընդհանուր առմամբ 7 տարի տևեց, վերջապես վերջակետ դրվեց:

Իսկ նմանակումը բացահայտվել էր  այն ժամանակ, երբ “Տրիկոտաժի աշխարհի” հիմնադիր Կարմեն Քոլլը պատահաբար  Տոկիոյի ցուցափեղկերից մեկում տեսավ ծանոթ մոդելը:  Chanel հրաժարվեց ֆրանսիական ֆիրման ճանաչել որպես այդ ապրանքատեսակի  նկատմամբ իրավատեր ու հերքեց բոլոր մեղադրանքները` ինտելեկտուալ սեփականության գողության վերաբերյալ:

2009-ին Առևտրային դատարանը  համաձայնեց “Տրիկոտաժի աշխարհի” հետ ու Chanel-ից 200 հազար եվրո պահանջեց:

Վերաքննիչ դատարանը այդ որոշումը օրինական ճանաչեց ու հայցվորի համար ևս 400 հազար եվրո փոխհատուցում պահանջեց` պայմանագրի պայմանները խախտելուպատճառով:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply