Վարդան Այվազյանը Թբիլիսիում մրցակից չունեցող ռեստորա՞ն է կառուցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2012 10:42

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ իր ունեցած տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Վրաստանում շուտով ավարտելու է իր մեծ ռեստորանի շինարարությունը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Այվազյանի «օբյեկտը» իր ծախսերով և շքեղությամբ մրցակից չունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Ի դեպ` երեկ հայտնի է դարձել, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվագյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից: Ընկերությունը տեղեկացրել է այդ իրավիճակի մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply