Մեքենան սահել է և արգելափակվել Դիլիջանի երկու ոլորանների միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2012 10:32

Այսօր գիշեր` ժամը 01.10-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 DD 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները, ովքեր տեղում կիրականացնեն հերթապահություն: Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները կսկսվեն առավոտյան, հատուկ տեխնիկայի ներգրավմամբ: Զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply