Աշխարհի ամենավախենալու կինը հարցազրույց է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2012 0:14

 

23-ամյա Լիզզի Վելասկեսին համարում են աշխարհի ամենասարսափելի կին: Նա ոչ ոքի անտարբեր չի թողնում իր արտաքինով, իսկ նրա մասին հոլովակները համացանցում ռեկորդակիր են դիտումների քանակով: Նա աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս ու  նույնիսկ երկրպագուներ ունի: Սակայն, ինչպես աղջիկն է խոստովանում, դպրոցում իրեն հրեշ էին անվանում ու վերաբերվում ինչպես կենդանու:

Նա ասես համակենտրոնացման ճամբարից լինի, աչքերը դուրս են ընկնում, ընդ որում, դրանցից մեկը չի տեսնում, դժվարությամբ է տեղաշարժվում: Այս բոլոր դժբախտությունների պատճառը տարօրինակ բնածին հիվանդությունն է, որը մասնագետները ոչ մի կերպ չեն կարողանում ախտորոշել: Բան այն է,որ Լիզիի մոտ լրիվ բացակայում է ենթամաշկային ճարպը: Աղջիկը օրական գրեթե 60 անգամ է ուտում, ընդ որում` բարձրկալորիական սնունդ:

Լիզին գիտի, որ ողջ աշխարհում այս հիվանդությունով ընդամենը երկու մարդ է տառապում: Իսկ Վելասկեսենց բազմամարդ  ընտանիքում նման խնդիրներ չկան: Գուցե տարօրինակ է, սակայն  Լիզին հպարտանում էիր արտաքինով, քանի որ նա ոչ ոքի նման չէ:

Չնայած բժիշկների կանխատեսումները նրա առողջության իմաստով հուսադրող չեն, սակայն Լիզին չի հուսահատվում ու նույնն էլ բոլորի գիտակցությանն է ուզում հասցնել` ոչ մի դեպքում չի կարելի հուսահատվել:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply