Հետախուզվում է Գրիգոր Կյուրեղյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2012 23:06

2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դ. Անհաղթ փողոցում գտնվող պուրակում կրակոցներ են լսվել:
Պարզվել է, որ անհայտ անձը, 2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Դրոյի 2 հասցեում գործող սրճարանի դիմաց իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Վոլոդյա Հ.-ի ուղղությամբ` պատճառելով ծանր վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վոլոդյա Հ.-ին մարմնական վնասվածք է հասցրել նրա ծանոթ, 1986 թ. ծնված, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգոր Կյուրեղյանը, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Սեպտեմբերի 6-ին Գրիգոր Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ովքեր տեղեկություն ունեն նրա գտվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կամ զանգահարել 24-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply