Տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2012 19:58

Ս.թ. սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգևատրվել են պաշտպանության նախարարի կողմից:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply