ԲՀԿ-ն ևս հայտնեց իր դիրքորոշումը քառօրյայում քննարկված հարցերի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2012 16:57
“Մենք կիսում ենք Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ տեղ գտած թերությունները, բայց ունենք նաև վերապահումներ”,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Այդ վերապահումներից Մ. Մելքումյանը նշեց հետևյալը. “ Նախ նշեմ, որ պետական հատվածը կառավարվում է բավականին անարդյունավետ, մենք ունենք շուրջ 400 պետական ընկերություններ, որոնք տարեկան վճարում են ընդհանուր 600 մլն դրամ շահաբաժին, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Կան խնդիրներ նաև շինարարության ոլորտի, դնումների համակարգի և այլ ոլորտներում”:
Մելքումյանը նաև անդրադարձավ քառօրյայի վերջին օրը քննարկված կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին օրենսդրական նախաձեռնությանը` ընգծելով, որ իրենք այստեղ նույննպես ունեն որոշակի վերապահումներ:
“Մենք գտնում ենք, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը պետք է լինի այն պահին, երբ որ երկիրը արդեն գոնե մի քանի տարի ցույց է տալիս փայլուն տնտեսական աճ, և մեկ աշխատատեղի ստեղծումը այդ լրացուցիչ հարկայի բեռի պայմաններում, երբ որ 10 տոկոս պետք է գնա, դա բավականին թանկացնելու է մեկ աշխատատեղի ստեծման գինը”:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե սա արդյոք չի նշանակում, որ ԲՀԿ-ն դեմ է հանդես գալիս այս նախաձեռնության ընդունմանն ,ու եթե հիմա չի նկատվում երկրում փայլուն տնտեսական աճ, ապա ինչ հետևանքներ կունենա համակարգի ներդրումը ներկա պայմաններում, Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք այս պահին հարմար չեն գտնում այս համակարգի ներդրումը. “Մենք կարծում ենք, որ այս փուլում, երբ երկիրը գտնվում է հետճգնաժամային փուլում, այս պարագայում նման համակարգի ներդումը նպատակահարմար չէ: Իսկ թե դեմ քվեարկենք, թե կողմ, այս պահին ոչինչն չեմ կարող ասել, դեռևս քննարկումներ են ընթանում, դեռ բավականին ժամանակ կա մինչև քվեարկությունը, և դուք կըեսնեք, թե առաջիկայում ինչպիսի ընթացք կունենա”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
