Հիմա գուցեև Վարդան Ղուկասյանին մի փոքր դուր չի եկել, բայց դա անցավ գնաց. Հեղինե Բիշարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2012 16:50

“Ես, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, ընդհանրապես բոլորին եմ ճանաչում, ոչ միայն Սամվել Բալասանյանին, և պետք է ասեմ, որ, ընդհանրապես, Գյումրին կոլորիտով քաղաք է, և մի քիչ շատ գունավորեցին այնտեղի ընտրությունները, իրարամերժ կարծիքներ հայտնեցին, պարզապես տեղի են ունեցել ընտրություններ, Վարդան Ղուկասյանի թիմը որոշել է, որ չի մասնակցելու ընտրություններին, և նրա փոխարեն  առաջադրվվել է Սամվել Բալասանյանը”,- “Անկախ”-ի հետ զրույցում խոսելով Գյունրիում կայացած քաղաքապետի ընտրություններից և իրենց նախկին կուսակից ընկեր Սամվել Բալասանյանի հաղթանակից` ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին, ապա նա բավականին երկար ճանապարհ անցած անձնավորություն է, որ աշխատել է Ազգային ժողովում, միշտ ակտիվ է եղել Գյումրիի հետ կապված խնդիրներում, աջակցել է գյումրեցիներին, և այսօր, իր առաջադրմամբ, գյումրեցիները իրենց ձայնը տվել են նրան»,- նշեց Բիշարյանը` ընգծելով, որ ոչ մի նշանակություն չունի` հիմա ով է առաջադրել Բալասանյանի թեկնածությունը:-Իրականում առաջադրել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և պաշտպանել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և նա դարձել է քաղաքապետ, և ես էստեղ կարևորում եմ այն, որ գյումրեցիներն ուղղակի ձայն են տվել նրան և ուզում են իր հետ աշխատել»:

Հեղինե Բիշարյանը նաև շատ նորմալ է համարում Գյումրիի ՏԻՄ ընտրուիթյուններում գրնացված բավականին ցածր ընտրական ակտիվությունը:

Իսկ թե ինչ է լինելու Վարդան Ղուկասյանի հետագա քաղաքական ճակատագիրը և արդյոք նեղացած չէ Ղուկասյանը կուսակցությունից, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նեղանալու հարց չկա, իր քաղաքական թիմն այդպես է որոշել, ուիշ ոչինչ. «Եկեք էդպես չմտածենք, որովհետև քաղաքական թիմի ղեկավարներն իրավունք ունեն որոշելու իրենց թիմի անդամները որտեղ մասնակցեն ընտրություններին, ով մասնակցի… Հիմա գուցեև Վարդան Ղուկասյանին մի փոքր դուր չի եկել, բայց դա անցավ գնաց»:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply