Մանկավարժների կարծիքը դպրոցներում նոր տեխնոլոգիաների ներդրման մասին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2012 16:32

Սեպտեմբերի 13-ին ,Նոյյան տապանե լրատվական կենտրոնում կայացավ լրագրողների հետ հանդիպում, որը  նվիրված էր Հայաստանի դպրոցներում բարձր տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին և լուծումներին: Բանախոսներն էին  ,Dasaran.amե կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը, Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը, Մուղնու միջնակարգ դպրոցի օպերատոր Մերի Խոջոյանն ու ,Հայ կրթությունե կրթական հիմնադրամի օպերատոր Նարինե Թունյանը:

,Dasaran.am-ը շատ օգտակար և կարևոր գործիք է կրթական գործընթացների կազմակերպման համար, ծրագրի գործարկվելու պահից աշակերտներն ու ուսուցիչները բավական ոգևորված ենե,- ասաց Մուղնու միջնակարգ դպրոցի օպերատոր Մերի Խոջոյանը:

Իսկ ,Հայ կրթությունե կրթական հիմնադրամի օպերատոր Նարինե Թունյանը կարծիք հայտնեց, որ կայքը, որպես կրթական գործընթացի աջակից, հիմնովին կայացել է:

Կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց ծրագիրը և տեղեկացրեց, որ այսօր 352  դպրոց միացած է կայքին, և նշեց, որ Dasaran.am-ը նոր է թափ հավաքում՝ այսօր արդեն գրանցելով օրական 25000-30000 այցելություն: ,Այս կրթական ծրագիրը, որը մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ գործում է անվճար, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել թեԲ ծնողների, թեԲ աշակերտների, և թեԲ ԿԳ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների մոտե,-ընդգծեց կրթական ծրագրի հիմնադիրը:

,Նշեմ, որ Dasaran.am-ը շատ ճկուն է. երբ մեր դպրոցը տեղեկացրեց իր առանձնահատուկ կրթական մեթոդաբանության մասին, կրթական ծրագիրն արագ արձագանքեց և համակարգը կարճ ժամանակում վերամշակելով՝ համապատասխանեցրեց մեր դպրոցի առանձնահատկություններինե,- իր հերթին ասաց Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը:

Անդրադարձ եղավ նաև Dasaran.am կայքի ,Հոգեբանի անկյունե բաժնին, որը, ըստ ծրագրի հիմնադրի, գործում է շատ ակտիվ, աշակերտները դիմում են որակավորված մասնագետներին ամենատարբեր հարցերով ու խնդիրներով:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 2011թ. օգոստոսին և  ս.թ. փետրվարի 8-ին ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրվել են համագործակցության հուշագրեր, համաձայն որոնց` ,Dasaran.amե կրթական ծրագիրն ստացել է պետական հովանավորություն և դարձել պարտադիր ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների համար:

 

 

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply