Դեսպան Ղազինյանի հանդիպումը ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 14, 2012 16:11

Սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի՝ սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ:
ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաև հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը և ՀՀ դիքորոշումն այդ հարցի շուրջ:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply