Պետք է արժանապատիվ պատիժ սահմանել չարաշահողների համար. Հեղինե Բիշարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2012 16:07

Հեղինե Բիշարյանը ևս կարծում է, որ Եվրախորհրդարանի ընդունած հունգարաադրբեջանական գործարքը դատապարտող բանաձևը արտահայտում է Եվրոպայի միասնական դիրքորոշումը:

“Կարող ենք համարել, որ այդ բանաձևը միասնական էր եվրոպական երկրների կողմից, իհարկե, ողջունելի է, որ նման հայտարարություն է տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ սա ուղղակի հիմնաքար է, որ կարողանանք միջազգային կառույցներում վեր բարձրացնել և անընդհատ ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը: Սա, պարզապես, արձագանք էր, որտեղից մենք պետք է սկսենք մեր` ուշադրության կենտրոնում պահելու խնդիրը, որովհետև միայն բավարարվենք նրանով, որ ԵԽԽՎ-ն կատարել է հայտարարւոթյուն և դատապարտել է այդ երևույթը, սա շատ քիչ է, որ դրանով բավարարվենք ու համարենք, որ եվրոպական կառույցները տվեցին գնահատական կամ արձագանք:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվությանը, Բիշարյանն ասաց, որ չարաշահումներ կատարած անձանց համար պետք է արժանապատիվ պատիժ սահմանել:

“Ես պետք է ասեմ, որ ամեն տարի փոփոխություններ կան և մենք պետք է տանք ճիշտ գնահատականներ: Միանշանակ ասել, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյուքնում երկրում ամեն ինչ փոխվել է և ՎՊ-ն կարողանում է բոլոր խնդիրներին լուծում տալ , ճիշտ չէ, բայց այն, որ բավականին ծանրակշիռ աշխատանք է կատարում Վերահսկիչ պալատը, մենք պետք է գնահատենք: Եվ ես պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում իսկապես տարբերություն նկատվում է”,- նկատեց “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է չարաշահումներին և, մասնավորապես, սոցիալական ոլորտում գրանցված մեծ  չափերի խախտումներին, ապա Հ. Բիշարյանը նշեց. “Ես տեղյակ եմ, որ այդ չարահումների գործով հիմա դատական գործընթացներ են գնում, կան մարդիկ որոնք ձերբակալված են, և ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է արժանապատիվ պատիժներ կրեն, որ նրանք չմտնեն սոցիալապես անապահովի, թոշակառուի կամ հաշմանդամի գրպանը”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply