Նյու- Յորքի կենտրոնական պարկում օրը ցերեկով տղամարդը բռնաբարել է 73-ամյա մի կնոջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 15:53

42-ամյա Դևիդ Միտչելը վրեժ է լուծել կնոջից լուսանկարների համար, որտեղ նա օնանիզմով է զբաղվում:

Կինը թռչնաբան է ու մի անգամ, պարկում լուսանկարներ կատարելիս , հանկարծ հարմարեցրել էր պահն ու լուսանկարել Միտչելին այդ գործի վրա: Տղամարդը  կնոջից պահանջեց լուսանկարը  ու, չստանալով   այն, որոշեց նրանից վրեժ լուծել: Հերթական զբոսանքի ժամանակ  կինը հանդիպեց Միտչելին, ու այս անգամ տղամարդն ուժով նրանից խլեց լուսանկարչական ապարատը: Դրանից հետո ծեծեց տատիկին ու բռնաբարեց կոպիտ ձևով: Ընդ որում,  սպառնաց, որ կկտրի կոկորդը:

Ցեխի մեջ պառկած կնոջը հայտնաբերեց նրա կգործնկերը.”Սարսափելի է, որ դա տեղի է ունեցել օրը ցերեկով, իսկ զոհը  տարեց կին է”: Ոստիկանությունը շատ արագ հայտնաբերեց հանցագործին, որն, ի դեպ, նախկինում էլ քրեական պատասխանատվության  էր կանչվել մարդու առևանգման համար ու դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply