Րաֆֆի Հովհաննսիսյանը մանդատը վայր է դրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, բայց ոչ որպես միասնական թեկնածու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2012 15:15

Ռուբեն Հակոբյանը չի պատրաստվում մեկնաբանել այն գնահատականները, որոնք Րաֆֆի Հովհաննսիյանի մանդատից հրաժարվելու փաստը որակում են անորոշություն. “Գիտե՞ք, ես չեմ կիսում այդ գնահատականները, դա քաղաքական հստակ կեցվածք է, և եթե ոմանց մոտ դա դիտվում է անորոշություն և զարմանք չի առաջացնում, ապա լավ կլինի, որ իրենց քաղաքական կեցվածքով զարմանք չառաջացնեն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելը, որ ոմանց մոտ զարմանք է առաջացնում, իսկ ոմանց մոտ` ոչ, սա ես լուրջ չեմ դիտում”:

Այս հարցով “Անկախ”-ը փորձեց առանձնազրույց ունենալ Ռուբեն Հակոբյանի հետ` ճշտելու, թե, ի վերջո, որն էր “Ժառանգության” ղեկավարի` մանդատը վայր դնելու հիմնական պատճառը: «Անկախ»-ի  հետ զրույցում Ռ. Հակոբյանն ասաց, որ հիմնական պատճառներից մեկը կարելի է համարել նախագահական ընտրություններին մասնակցելու առիթը:

“Րաֆֆի Հվհաննսիյանի` մանդատից հրաժարվելու փաստը, իսկապես, նաև կապված է նախագահական ընտրությունների հետ, այսինքն` հիմնական պատճառներից մեկը դա է, և ասեմ, որ և’ վարչությունը, և’ մեր կուսակցությունն ամբողջությամբ այսօր կարծում է, որ անպայման պետք է Րաֆֆի Հովհաննսիյանն առաջադրվի` որպես նախագահի թեկնածու”:

Ինչ վերաբերում է միասնական թեկնածուի տարբերակին, ապա այս հարցով Ռ. Հակոբյանն ասաց. “Միասնական թեկնածուի վերաբերյալ ես բազմիցս ասել եմ, որ այսօր, իհարկե, շատ ավելի արդյունավետ կլիներ, որ ունենայինք այնպիսի ընդդիմադիր դաշտ, որը համախմբված լիներ մեկ թեկնածուի շուրջ, սակայն այսօր ընդդիմադիր դաշտում գտնել մեկ թեկնածուի, որ կկարողանա համախմբել ամբողջ ընդդիմադիր դաշտը` դժվար է, ուստի, կարծում եմ` առաջնային պլան պետք է մղել այն, թե ինչպես անել, ինչ մարտավարություն ընտրել, որ ընդդիմադիր զանգվածը պահել ընդդիմության համար` նույնիսկ մի քանի ընդդիմադիր թեկնածուների համար”:

 

 Վահե Մակարյան

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply