ԼՂՀ-ն այս կարգավիճակում պահելն ավելի ռիսկային է, քան ճանաչելը. Ռուբեն Հակոբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 14, 2012 14:49
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Եվրախորհրդարանի` երեկվա հոնգարաադրբեջանական գործարքի վերբերյալ ընդունած բանաձևում հօգուտ Հայաստանի և հօգուտ ԼՂՀ-ի արված հայտարարություններ կային, և ինքը կարծում է, որ դա իսկապես միջազգային հասարակական կարծիք ձևավորելու համար բավականին լուրջ հայտարարություն է և ներկայացնում է եվրոպական համապատասխան կառույցների և, ընդհանրապես, եվրոպական հասարակապետությունների կարծիքը. “Ես սա դիտում եմ լուրջ հաջողություն մեզ համար, և կարծում եմ` այս առումով ճիշտ օգտագործվեց այս նենգ գործարքը”:
Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին` Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մեր տարածաշրջանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, և ցավոք սրտի, Հարավային Կովկասն այս տարածաշրջանի այն կետերից է, որ եթե այդ գարունը շարունակվի, որ սկսվել է արաբական աշխարհում և հասնի Իրան, այսպես թե այնպես, մենք ևս կարող ենք հայտնվել պատերազմական գործողությունների այդ շղթայի մեջ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետւթյան անկախության ճանաչմանն ու դրա հետևանքներին, ապա այս հարցով Ռ. Հակոբյանն ասաց. “Քաղաքական մեծամասնությունն ասում է, որ ռիսկ կա, կարող է դա ինչ-որ տեղ խոչընդոտել բանակցային գործընթացին և նոր լարվածություն առաջացնել, որը կարող է հանգեցնել պատերազմի: Սակայն այս հարցում մեր փաստարկն այն է, որ ավելի մեծ ռիսկ է իր մեջ պարունակում ԼՂՀ-ն այս կարգավիճակում պահելը, որ կարող է վաղը Ադրբեջանն օգտվել միջազգային նորմերով ընդունված որոշ դրույթներից և ինքը պատերազմ սկսել: Բոլոր դեպքերում սա քննարկելու հարց է”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
