Վարորդները մահացել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2012 13:33

Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին անվադողի անսարքության պատճառով կայանված «Տ-82» մակնիշի, լոլիկով բեռնված տրակտորի կցորդին:
Բախման հետևանքով տրակտորի` նորոգման աշխատանքներ կատարող վարորդը` 1962 թ. ծնված Մեսրոպ Առաքելյանը, մահացել է տեղում, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1972 թ. ծնված Ալֆրեդ Սինոսյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply