Թուրքերն ու քրդերը ուզում են միասին ապրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 13:24

«Cnntürk» կայքը հրապարակել է «Bilgesam» կազմակերպության կողմից բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք շատ հետաքրքրական են: Պարզվել է, որ քրդերի 90, իսկ թուրքերի 70 տոկոսը ուզում են միասին ապրել:
Հարցման արդյունքներում ամենից շատ ուշադրություն գրավող հանգամանքն այն է, որ թուրքերի միայն 24 տոկոսն է դրական պատասխան տվել այն հարցին, թե արդյոք նրանք ցանկանում են քրդերի հետ բարեկամական կապեր ունենալ, դրան հակառակ քրդերի 78 տոկոսը նման ցանկություն է հայտնել:
Հետազոտության համաձայն`թուրքական դրոշը, ինչպես նաև հիմնը և՜ թուրքերի, և՜ քրդերի 90 տոկոսը ընդհանուր է համարում: Թուրքերի 88, իսկ քրդերի 71 տոկոսը կարծում է, որ «Քրդստանի համայնքների միության» ձեռբակալվածները օժանդակում են «Քրդական աշխատավորական կուսակցությանը»:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply