Հայաստանի սպորտի նախարարությունում կկայանա խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն բարփոխումների հարցեր

Օրվա լուր | | September 14, 2012 13:25

Սեպտեմբերի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի կունենա խորհրդակցություն հանրապետության մարզական կազմակերպությունների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում, մարզական  հերթափոխի պատրաստման և բարձրագույն նվաճումների սպորտում անհրաժեշտ բարեփոխումների հարցերը:

Բարձրագույն նվաճումների սպորտի համակարգում կքննարկվեն՝

.     ՀՀ սպորտի և երիտասարդության   հարցերի   նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզական հասարակական կազմակերպությունների և մարզաձևերի ֆեդերացիաների միջև իրավասությունների բաշխման ու ամրապնդման, պատասխանատվության շրջանակների սահմանման,

.      մարզաձևերի ֆեդերացիաներին պետական բյուջեի միջոցների հաշվին  ֆինանսական աջակցության ծրագրերի վերանայման, պետական բյուջեի միջոցների բաշխման և վերահսկման կարգի լրամշակման,

.      մարզիչների նշանակման նորմատիվ իրավական ակտերի մշակման, հավաքական թիմերի կազմի հաստատման գործընթացի կազմակերպման, ուսումնամարզական գործընթացի և գիտա-մեթոդական ապահովման,

.     բարձրագույն   նվաճումների   սպորտում  և  մարզական հերթափոխի պատրաստման գործում մարզական հասարակական կազմակերպությունների դերի վերականգնման

հարցերը:

Մարզական հերթափոխի պատրաստման համակարգում կքննարկվեն՝

մարզադպրոցներին ”մասնագիտացված” աստիճան շնորհելու անհրաժեշտության և մանկապատանեկան մարզադպրոցների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի լրամշակման և որոշ մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների վերաստորադասման հարցերը:

Անդրադարձ կլինի նաև մարզադպրոցների ֆինանսավորման, ինչպես նաև մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վարձատրության և նրանց խրախուսման խնդիրներին։

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply