Նախագահ Գյուլը նվեր չի ընդունում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 13:23

  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նոր տարվանից հետո նահանգներ այցելելիս կամ պատվիրակության ընդունելությունների ժամանակ որոշել էր նվերներ չընդունել: Նման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահի մամլո խոսնակ Ահմեդ Սեվերը:

Նա հայտնել է, որ նվերի փոխարեն Գյուլը նախընտրում է, որպեսզի հյուրերը կրթաթոշակ տրամադրեն կարիքավոր ուսանողներին կամ որպես հիշատակ կատարարծ այցի մասին ծառ տնկեն, իսկ եթե հնարավոր է երկուը միասին անեն: Այս ընթացքում մոտ 60 հազար ծառ է տնկվել և 46 կրթաթոշակ է տրամադրվել:

Սեվերն ասել է, որ 9 ամիս տևած ընդմիջումից հետո Գյուլը նահանգ այցելության ժամանակ ամբողջ քաղաքը ներկայացնող մի նվեր է ընդունել, սակայն ընդգծել է, որ դրանից բացի այլ նվերներ չեն ընդունվել,-գրում է «Haberler» կայքը:

«Նվեր տալու սովորությունը դժվար է խախտել, սակայն հարգարժան նախագահը վճռական է»,-ասել է Սեվերը:

 

 

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply