Այդ ֆիլմի բովանդակությունը զզվելի է. Քլինթոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 13:21

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը գտնվում է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում, խոսելով Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանք պարունակող  «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային  ֆիլմի մասին, նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը դրա հետ ոչ մի կապ չունի,-հաղորդում է թուրքական «Cumhuriyet»-ը:

Քլինթոնը YouTube-ում հրապարակված տեսանյութի բովանդակությունը որակել է որպես «զզվելի» և ասել, որ իրենք հաստատապես մերժում են ֆիլմի բովանդակությունն ու հղած ուղերձը: Նա նաև նշել է, որ ֆիլմը փորձում է արատավորել մի մեծ կրոն և պրովոկացիոն նպատակ ունի:

Հիշեցնենք, որ ծագումով հրեա Սեմ Բասիլայի հեղինակած ֆիլմը հարուցել է մուսուլմանական աշխարհի դժգոհությունն ու զայրույթը`դառնալով մի շարք իսլամական երկրներում զանգվածային ցույցերի և անկարգությունների պատճառ:

Դիտվել է 1881 անգամ:
Print Friendly

Leave a Reply