Միջնորդությամբ իզուր թող չզբաղվեն. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 13:19


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա կատարած այցի ժամանակ ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդության ջանքերին,- գրում է թուրքական «Zaman»-ը:
«Մինչ օրս Իսրայելի հետ կապված մեզ դիմողներին, այս հարցով խոսել ցանկացողներին մեր պատասխանը հայտնի է: Առաջինը ներողությունն է, երկրորդը`փոխհատուցումը, իսկ երրորդը Պաղեստինում բեռնարգելքի վերացումն է: Սրանցից յուրաքանչյուրի չկատարման, դեպքում բարելավման գործընթացը հնարավոր չէ: Եթե այս վերջինը երաշխավորող կա, ապա միջնորդությանը «այո՜» կասենք: Հակառակ պարագայում միջնորդության կարիք չկա, մեր պայմանները պարզ»,-հայտարարել է Էրդողանը:
Նա նաև քննադատել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի և երեք աշխատակիցների սպանությունը և ասել է, որ պետք է կանխել այնտեղ ժաղովրդավարական հեղաշրջմանն ուղղված քայլերը:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply