Մրցանակներ Հրանտ Դինքի 58-րդ տարեդարձին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 14, 2012 13:16

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը, նրա ծննդյան օրը`սեպտեմբերի 15-ին կազմակերպվելիք հանդիսությանը արդեն չորրորդ անգամ կգտնի իր տերերին: Մրցանակը տրվում է այն մարդկանց կամ կառույցներին, որոնք զերծ են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար,  հանուն այդ գաղափարների իրենց ռիսկի ենթարկող մարդկանց հույս և ներշնչանք են հաղորդում պայքարը շարունակելու ճանապարհին:

«Հրանտ Դինք» հիմնադրամը այս մրցանակով ուզում է հիշեցնել այս ասպարեզում ջանք գործադրողներին, որ իրենք միայնակ չեն, և ուզում է բոլոր մարդկանց պայքարի մղել հանուն այդ գաղափարների:

Մրցանակաբաշխության ժյուրիի հանձնաժողում այս տարի ընդգրկված են մի շարք հայտնի անձինք`Ահմեդ Ալթան, Թիմ Գարտոն Էշ, Լիդիա Կաչո, Էմմա Բոնինո, Ռաքել Դինք, Կոստա Գավռաս, Նիլյուֆեր Գյոլե, Ալեքսանդր Իսկենդարյան, Էթյեն Մահչուպյան:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում: Երեկոյի ժամանակ հանդես կգա Մաժակ Թոշիկյանը`Հրանտ Դինքի համար գրած ելույթով:

Մրցանակաբաշխության ընթացքին վաղը`ժամը 20:00-ին, կարող եք հետևել www.hrantdink.org, www.hrantdinkodulu.org կայքերում`անգլերեն և թուրքերեն,-հաղորդում է «Ակոս» պարբերականը:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply