Ռուսաստանցի օլիմպիաիական խաղերի չեմպիոնը հանդիպել է Հայաստանի սպորտի նախարարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2012 13:19

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոյիստ Արսեն Գալստյանին:

Նախարարը շնորհավորել է մեր հայրենակցին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ, փաստելով, որ հասցրել է Արսենին առաջին անգամ շնորհավորել նրա հաղթանակից անմիջապես հետո՝ հենց Լոնդոնում: «Հպարտ ենք, որ ունենք ազգությամբ հայ նոր օլիմպիական չեմպիոն և միաժամանակ ուրախ, որ նա չի խզում իր կապերը հայրենիքի հետ: Մաղթում եմ, որ հաջորդ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում նույնպես Արսենը օլիմպիական ոսկու արժանանա»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և ՌԴ ձյուդոյի վետերանների Մոսկվայի միության փոխնախագահ Արտաշ Կասեմյանը:

Իր կողմից, Արսեն Գալստյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշելով, որ միշտ հպարտացել է իր հայ լինելով և հորդորել արտերկրում աշխատող բոլոր հայ մարզիկներին սերտացնել կապերը հայրենիքի հետ:

Հիշեցնենք, որ ձյուդոիստ Արսեն Գալստյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում և Լոնդոնում առաջինն է  Ռուսաստանին  օլիմպիական  խաղերի ոսկե մեդալ բերել:

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply