Վաղը տեղի կունենա «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 14, 2012 13:03

Սեպտեմբերի 15-ին ժամը 17։00-ին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտանական  նիստերի  դահլիճում տեղի կունենա հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը,որը  կազմակերպվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հովանու ներքո։ Գիրքը հրատարակել է «Ալֆա Պրինտ Օմեգա»  հրատարակչությունը ` «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»   ծրագրի շրջանակներում։

Վեստերմանի  գրքի բովանդակության առանցքում են Արարատ լեռան, Նոյյան տապանի որոնումների մասին հեղինակի մտորումները, ուղեգրություններ, բանականության և կրոնի վերաբերյալ վերլուծություններ։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2007 թ. և արդեն  թարգմանվել է մեկ տասնյակից ավելի  լեզուներով։Հոլանդացի մտավորականը  ոգեշնչվելով  բիբլիական  Արարատի կերպարով և  Նոյյան տապանի որոնմամբ `եվրոպացի ընթերցողին է ներկայացնում  հնամյա հայ ժողովրդին ու նրա եկեղեցին։ Վեստերմանի «Արարատի» թարգմանիչն է   Վաչագան Ղռաթյանը, խմբագիրը ՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը։Գրքի շնորհանդեսին կմասնակցեն  հեղինակը  և Հայաստանում  ու Վրաստանում Նիդերլանդների դեսպան պարոն Պիտեր Լանգենբերգը:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply