Հանձնարարվել է ստուգել Ծաղկաշատում անտառահատումների վերաբերյալ հրապարակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2012 12:35

2012թ. սեպտեմբերի 12-ին «Հետք օնլայն» ինտերնետային կայք-էջում տեղադրվել էր «Ծառերի ջարդ` Ծաղկաշատի անտառներում» վերտառությամբ հոդված, ըստ որի` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Ծաղկաշատի անտառպետության տարածքում անօրինական մեծածավալ ծառահատումներ են կատարվում: Իսկ Ծաղկաշատ գյուղի բնակիչների տների բակերում մեծ քանակությամբ ապօրինի հատված փայտանյութ է հայտնաբերվել:
Լոռու մարզի դատախազը հիշյալ հոդվածն ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը` հանձնարարելով նախապատրաստել նյութեր, հանգամանորեն ստուգել հոդվածում մատնանշված բոլոր փաստերը, պարզել մատնանշված փայտանյութի ձեռք բերման օրինականությունը:
Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնին հանձնարարվել է Ծաղկաշատի անտառպետությունում կատարել ստուգում, պարզել փայտանյութի հատման օրինականությունն ու հիմնավորվածությունը եւ կատարված ստուգումների արդյունքները տրամադրել հետաքննական մարմնին:

Դիտվել է 610 անգամ:
Print Friendly

Leave a Reply