Ոսկյա շղթայի կողոպտիչը ձերբակալված է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 14, 2012 12:32

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 40-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.15-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները դեպքի վայրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
Դավիթ Պ.-ն ձերբակալված է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply