Ոստիկանությունը պաշտպանության տակ է վերցրել հակաիսլամական ֆիլմի ռեժիսորին (ֆիլմը)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 14, 2012 11:48

“Իսլամի անմեղությունը” ֆիլմի ռեժիսորին ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել: Ֆիլմը  արաբական երկրներում ագրեսիվության ու խառնակությունների տեղիք է տվել: Ոստիկանները շղթայել են 55-ամյա ռեժիսոր Նակուլա Բեսլի Նակուլայի (Nakoula Basseley Nakoula) տունը Լոս -Անջելեսի ծայրամասում:  Ինքը`  ռեժիսորը,  տանը չէ: Նա ինքն է ոստիկանությանը խնդրել պաշտպանել իրեն:

Ֆիլմը պատմում է Մուհամեդ մարգարեի այլընտրանքային պատմությունը, որում մահմեդականները  վիրավորանք  են տեսել: Չնայած այն  չի հասցրել տարածվել, սակայն մեծ արձագանք է ստացել արաբական երկրներում, աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների վրա բազմակի հարձակումների պատճառ դարձել:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply